ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արամ Սարգսյան. Այս «կորոնա» կոչեցյալը չգիտի, թե ոնց է պատժվելու՝ ձեր միամսյակը փչացնելու համար

Արամ Սարգսյան. Այս «կորոնա» կոչեցյալը չգիտի, թե ոնց է պատժվելու՝ ձեր միամսյակը փչացնելու համար
07.04.2020 | 15:34

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է հղել՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։
Իր ուղերձում նա նշել է, որ գեղեցիկը կփրկի, փրկել է ու շարունակելու է փրկել աշխարհը։ «Այս «կորոնա» կոչեցյալը չգիտի, թե ոնց է պատժվելու՝ ձեր միամսյակը փչացնելու համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ